ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պայմանների մասին տեղյակ են երկուսը

Պայմանների մասին տեղյակ են երկուսը
09.06.2017 | 06:09

Ըստ ամենայնի, առաջիկայում Հայաստանի մանրածախ առևտրի ամբողջ դաշտը կաշխատի ՀԴՄ-ով։ Համենայն դեպս, կառավարությունը նպատակ ունի այդ դաշտը ամբողջությամբ ծածկելու ՀԴՄ-ով, ինչի համար անհրաժեշտ է 6,5 մլն դոլարին համարժեք դրամ։ Ինչ խոսք, փոքր գումար չէ, և, բնականաբար, հարց է առաջանում՝ կա՞ արդյոք այդ ներդրողը, կամ ի՞նչ միջոցներով է 6,5 մլն դոլարանոց ծրագիրն իրականացվելու։ Այս դեպքում պատասխանը հայտնի է՝ վարկային միջոցներով։ Նորություն չէ, որ վերջին տարիներին կառավարությունը, ինչպես ասում են, «յոթ երգ գիտի, յոթն էլ վարկերի մասին»:

Ինչևէ: Ի՞նչ պայմաններով է այդ վարկը տրվելու, հավանաբար այս պահին գիտեն երկու հոգի՝ ֆինանսների նախարարը և ՊԵԿ-ի նախագահը։ Համենայն դեպս, ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության երեկվա նիստում վստահեցրեց, որ աշխատում են ֆինանսների նախարարության հետ և մեկ-երկու օրից առաջարկ կներկայացնեն վարչապետին։ Հիշեցնենք, որ ՀԴՄ-ով մանրածախ առևտրի դաշտը ծածկելու գործընթացի հիմքում ստվերի դեմ պայքարն է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ